Որքան համակերպվենք այս ամենի հետ, այնքան իշխանությունն անելու է այն, ինչ ցանկանա․ Գալեյան․ 168․am

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Screenshot_2

Սեպտեմբերի 9-ին 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, 2 ամսով կալանավորվել էր։ Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա էր հայտնաբերվել։ Գալեյանի դեմ նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կամ դրանք ապօրինի իրացնելը) 1-ին մասի հատկանիշներով։

Հոկտեմբերի 9-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանների բողոքը՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ,  հետևաբար՝ Գարիկ Գալեյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Եվ Գալեյանը միակը չէ, որ անազատության մեջ է հայտնվել իշխանություններին քննադատելու համար:

Չնայած այս ամենին,  հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ ելույթը կառուցել էր ժողովրդավարության թեմայի շուրջ՝ ասելով, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է և իր անկախությունն ու ինքնիշխանությունը պահել է այն պատճառով, որ ժողովրդավար է։ 168.am-ի հետ զրույցում Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ասաց, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի ասած ժողովրդավար երկրում բանտարկված է ոչ միայն իր ամուսինը՝ Գարիկ Գալեյանը, այլև Տաթև Վիրաբյանը, ով Արցախի ամբողջական հանձնումից հետո փողոց էր դուրս եկել՝ իր խոսքն ասելու։

«Սա անխղճություն է, ժողովրդավար երկրում նման բան չի լինում, ի՞նչ է արել այդ կինը, որ նրան 2 ամսով կալանքի տակ են պահելու։ Կամ մեր 18-ամյա արցախցի երիտասարդը, չեն թույլատրում, որ նույնիսկ մայրը նրա հետ տեսակցի։ Ի՞նչ է նա արել, զրկել են հայրենիքից, տնից, հիմա էլ՝ հարազատի հետ տեսակցությունից։ Այս մարդիկ 5 հազար տղա չեն սպանել, չգիտեմ՝ որն ասեմ, այսօր բոլորն էլ անհիմն գտնվում են կալանքի տակ»,- նշեց Աստղ Գալեյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ