Տեղահանված արցախցիներն օրվա հացի խնդիր ունեն, իսկ պատգամավորները պարգևավճար են ստանում. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  28, 24News

1

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի` սեպտեմբերի 21-ի առթիվ ԱԺ պատգամավորները, ԱԺ աշխատակիցները պարգեւատրվել են։ Հիշեցնենք, որ անկախության օրվան նախորդած սեպտեմբերի 19-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց, իսկ հետագա օրերին կազմակերպվեց արցախցիների տեղահանումը։

Եվ այս փուլում, երբ Հայաստան բռնի տեղափոխված մեր հայրենակիցներից շատերն օրվա հացի խնդիր ունեն, ԱԺ պատգամավորները պարգեւավճար են ստանում` որպես հավելավճար իրենց առանց այն էլ բարձր աշխատավարձերին: Միայն «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներն են հայտարարել, որ իրենց ստացած պարգեւավճարները տրամադրելու են արցախցիներին:»:

 

 --00—ԱՊ