Ժաննա Անդրեասյանն այցելել է ԵՊՀ և «Հերացի» համալսարանական հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

ժանն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան: Նախարարը տեղում ծանոթացել է այսօր առավոտյան ԵՊՀ-ի առաջին մասնաշենքի նկուղային հարկում բռնկված հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այնուհետև Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն:

Նախարարը զրուցել է տուժած քաղաքացու հետ, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ և մաղթել շուտափույթ ապաքինում։

Տեղեկացնենք, որ տուժածի վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

Հիշեցնենք, որ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում` պոմպակայանի համար նախատեսված սենյակում, այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Սենյակը ծառայել է որպես այգեգործների համար հանդերձարան, գործիքների պահման վայր։ Պայթյունի հետևանքով 1 մարդ մահացել է, 3-ը` տուժել։ Տուժածներից 1-ը պարեկային ծառայության աշխատակից է, մյուսները` կանաչապատման բաժնի աշխատակիցներ։

--00—ԼՀ