Ստրասբուրգիում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարի բացման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

հ

Դեկտեմբերի 14-ին Ստրասբուրգի «Սանտ Թոմաս» հրապարակում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը։  Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառման պատվավոր հյուրերն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Հյուրերը ծանոթացել են հայկական ժողովրդական մշակույթի նմուշներին, հայկական զարդամոտիվներով ստեղծված Սուրբ Ծննդյան և Ամանորի խորհրդանիշ-հուշանվերներին, ինչպես նաև հնարավորություն են ունեցել «ARLOOPA» հավելվածի միջոցով դիտելու հայկական ոչ նյութական մշակութային արժեքների ստեղծման պատմությունը:

--00--ԼՀ