Ծանրորդ Մարտին Պողոսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել հրում վարժությունում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

l_0x0wh_786x458z_1.thumb_

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 73 կգ քաշային Մարտին Պողոսյանը Մեքսիկայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության հրում վարժությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ 171 կգ արդյունքով։

18-ամյա ծանրորդը պոկում վարժությունում 135 կգ արդյունքով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ Երկամարտում ցույց տալով 306 կգ արդյունք՝ Մարտին Պողոսյանը գրավել է 5-րդ տեղը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Գոռ Սահակյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը ոսկե մեդալներ էին նվաճել աշխարհի առաջնությունում:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ