Թուրքիան և Կատարը շարունակում են ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատանդների փոխանակման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

թո

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԱԳՆ-ն և Ազգային հետախուզական կազմակերպությունը Քաթարի հետ միասին շարունակում են ինտենսիվ աշխատանքը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև պատանդների փոխանակման կազմակերպման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով TRT հեռուստաալիքը

«Ինչ վերաբերում է պատանդների փոխանակման հարցին, ապա մեր երկրի ԱԳՆ-ն, Ազգային հետախուզությունը շարունակում են Քաթարի հետ համատեղ աշխատանքը: Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ արդյունք ստանալ այդ հարցում», - ասել է Էրդողանը Ալժիրում կայացած մամուլի ասուլիսում:

--00—ԼՀ