Նոր համաձայնագիր Թուրքիայի և Կատարի միջև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

քաթար

Թուրքիայի և Կատարի միջև սերտ համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում՝ ներառելով տարաբնույթ ոլորտներ:  Այս մասին գրել է Ermeniahber.am-ը։

Նախօրեին այդ երկրների միջև 5 տարի ժամկետով նոր համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝ կատարցի երիտասարդները առանց քննություն հանձնելու կարող են ընդունվել թուրքական ԲՈՒՀ-եր և կրթություն ստանալ բժշկագիտական, ստոմոտոլոգիական և դեղագիտական ֆակուլտետում: 

Ռազմաբշկության ոլորտում ուսուցման և համագործակցության վերաբերյալ համաձայնագրում կա նաև մի կետ, որով նախատեսվում է Թուրքիայում հիվանդանոցների հիմնում և գործարկում: 

Համաձայնագրի վավերացման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ որոշումը հրապարակվել է թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթում։

--00—ՄՀ