Սամվել Շահրամանյանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցություններ չկան․ «Ազատություն»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Screenshot_10

Սամվել Շահրամանյանն այս պահին բանակցություններ չի վարում Ադբեջանի ներկայացուցիչների հետ, եթե բանակցություն լիներ՝ Արցախի նախագահի աշխատակազմը համապատասխան հայտարարությամբ հանդես կգար, թաքցնելու որևէ բան չկա, «Ազատության» հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։

Նախօրեին Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը պնդել էր, թե Սամվել Շահրամանյանը բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում է։ «Ի՞նչ է բանակցում», - հարցրել էր Բաբայանը։

Սամվել Շահրամանյանի խորհրդականն ասաց, թե Սամվել Բաբայանին արձագանքել չեն պատրաստվում։ Բաբայանն ինքը պետք է ասի, թե որտեղից է իրեն այդպիսի տեղեկություն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ