Ալիևը կազմակերպում է ՀՀ-ում արտահերթ ընտրություն, որ Փաշինյանին Արցախը հանձնելու համար սրբագրի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Սամվե՛լ Շահրամանյան, պատմության մեջ կմնաս մի մարդ, ով Արցախը հանձնել է, պարտավոր ես անվավեր ճանաչել քո ստորագրությունը։ Մինչև հունվարի մեկ պետք է անվավեր դարձնեք Արցախի լուծարման փաստաթուղթը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը։

 «Այդ ստորագրությունը ուժի սպառնալիքի տակ է եղել, աշխարհը դա լավ հասկանում է։ Նիկոլին վախեցնում է պատմության առաջ կանգնելու ծանր բեռը, շանտաժի և ճնշման են ենթարկելու ԼՂ ղեկավարին, որ մեղքը իր վրա վերցնի»,-ավելացրեց նա։

Խոսելով արտահերթ ընտրությունների հնարավորության մասին՝ Նիկոյանն ասաց, որ Ալիևը կազմակերպում է Հայաստանում արտահերթ ընտրություն, որ Փաշինյանին սրբագրի Արցախը հանձնելուց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ