Առուշ Առուշանյանը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

arush-arushanyan-e1608492518895

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հրավիրվել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն՝ իրեն պատկանող գույքի օրինականության վերաբերյալ սկսված ուսումնասիրությունների շրջանակներում դիրքորոշում հայտնելու, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնելու համար։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։

Նույն ուսումնասիրության շրջանակներում դատախազություն է հրավիրվել Միլենա Գարիկի Գասպարյանը։

--00—ՅՄ