«Ճանապարհը սառած ա, անվադողերը ռեզինից չեն». Նոր Նորքում ավտոբուսների վարորդները հրաժարվել են վարել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Capture

Երեկ երեկոյան Երևանում ձյան տեղումներից հետո Նոր Նորքի 6-րդ զանգվածում ավտոբուսները կանգնել են ու չեն շարժվել։ Վարորդները պատճառաբանել են, որ ճանապարհները սառած են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է օգտատեր Նառա Վարդանյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:

«Ավբտոբուսները կանգնել են, կարևորը՝ հարյուր դրամները ժողովրդից վերցրել են, բոլորին իջացնում են կանգառում, ասում են՝ ճանապարհը սառած ա, անվադողերը ռեզինից չեն»,- նշել է օգտատերը:

--00—ՅՄ