Ձյան տեղումների պատճառով Մոսկվայում չեղարկվել կամ հետաձգվել է առնվազն 46 չվերթ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

timthumb

Ըստ «Յանդեքս. Չվացուցակների» ծառայության տվյալների, ձյան տեղումների պատճառով Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է առնվազն 46 չվերթ, ևս հինգը չեղարկվել է։

Մոսկվայի ժամանակով ժամը 6.39-ի տվյալներով՝ «Վնուկովո» օդանավակայանում 13 չվերթ է հետաձգվել, չորսը՝ չեղարկվել, «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ 10 չվերթ, մեկը չեղարկվել է, «Շերեմետևո» օդանավակայանում՝ 23 չվերթ է հետաձգվել։

--00—ՅՄ