Հայտնում են ԱԹՍ-ների գրոհի մասին․ Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

հհ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Մոսկվայի և Բրյանսկի մարզերում չորս անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերատեսչության տարածած հաղորդագրությունը Telegram-ում։

«Երկու անօդաչու թռչող սարքեր հայտնաբերվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից և ճնշվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, դրանք կործանվել են Բրյանսկի մարզի տարածքում… Մոսկվայի մարզի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է երկու անօդաչու թռչող սարք», - նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունում։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր Telegram ալիքում նույնպես հայտնել է Մոսկվայի մարզի տարածքում 2 ԱԹՍ-ների ոչնչացման մասին։ Ըստ նրա՝ անօդաչուներից մեկն ընկել է Չասցիի շրջանում, իսկ մյուսը՝ Կրասնոգորսկի։

Արտակարգ ծառայություններից ТАСС-ին հայտնել են, որ Կրասնոգորսկի բազմաբնակարան շենքերից մեկի մի քանի հարկերում կոտրվել են պատուհանների ապակիները։ Վնասվել են շենքի մոտ կայանված մեքենաները։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ