Գերմանիայում օդանավակայանների աշխատակիցների գործադուլն ազդել է շուրջ 300 հազար ուղևորի վրա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

1104381

Գերմանիայում հազարավոր թռիչքներ են չեղարկվել օդանավակայանների աշխատակիցների գործադուլի պատճառով: Երկրի յոթ օդանավակայաններում, այդ թվում՝ Մյունխենի, Ֆրանկֆուրտի, Դորտմունդի և Համբուրգի օդանավակայաններում գործադուլերի պատճառով չեղարկվել է ավելի քան 2300 չվերթ, ինչն ազդել է գրեթե 300 հազար ուղևորի վրա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:

Verdi արհմիությունը պահանջում է իր անդամների աշխատավարձի բարձրացում ամսական առնվազն 500 եվրոյով, որպեսզի մեղմվեն Ուկրաինայում ռազմական գործողությունների առաջացրած համաշխարհային ինֆլյացիայի հետևանքները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ