Տոկիոյի օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է մեկ այլ օդանավի. մանարամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

1

Տոկիոյի Հանեդա օդանավակայանում թռիչքուղու վրա Japan Airlines ընկերության մարդատար ինքնաթիռը բախվել է մեկ այլ օդանավի ու բռնկվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվականը։

Ճապոնիայի հանրային հեռուստատեսության հրապարակած կադրերից պարզ է դառնում, որ բռնկվել է ինքնաթիռի շարժիչներից մեկը։ Բացի այդ, լրջորեն վնասվել է նաև օդանավի թևերից մեկը։ Տեսագրությունների համաձայն՝ հրդեհը բռնկվել է ինքնաթիռի վայրէջքի ժամանակ։

Ավիաընկերության տվյալներով՝ Սապորո քաղաքից Տոկիո ժամանած ուղևորատար ինքնաթիռում եղել է 379 ուղևոր և անձնակազմի անդամները, որոնք բոլորը բարեհաջող տարհանվել են, նրանցիցի որ ոք վնաս չի կրել:

 

 --00—ԱՊ