Ճապոնիան 2 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի Արցախից բռնի տեղահանվածներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

photo_2023-10-06_09-16-04

Ճապոնիան 2 մլն դոլարի չափով դրամաշնորհ կհատկացնի, որը կուղղվի Արցախից բռնի տեղահանվածներին օգնություն ցուցաբերելուն: Այս մասին ասված է Ճապոնիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այդ միջոցները կփոխանցվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով:

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և ջրի պաշարների գնման համար:

--00—ՅՄ