ՊՆ-ն հերքում է Սոթքի հանքավայր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

սոթք

Մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև նախորդիվ դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին 24News-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ-ից:

«Հրադադարի խախտումների և առաջնագծում իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը տարածում է պաշտոնական հաղորդագրություններ»,- հայտնեցին գերատեսչությունից:

--00—ՅՄ