Բասկետբոլի ՀՀ ազգային հավաքականում հանդես եկող Ավետիս Գարակավուրն ազատվեց զինծառայությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

238821

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել Ավետիս Տիգրանի Գարակավուրին ազատել պարտադիր զինծառայությունից:

Գարակավուրը հանդես է գալիս բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմի կազմում և 2023-ի հոկտեմբերին ՀՀ քաղաքացիություն է ստացել:

--00—ՅՄ