Դեսպան Գալստյանը և Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են ԵՄ-Հայաստան գործընկերությանը առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

l-0x0wh-786x458z-1

Հունվարի 19-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Օդոբեսկուի հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ռումինիայում ՀՀ դեսպանությունից:

Շնորհավորելով պաշտոնի ստանձնման առթիվ՝ Ռումինիայի ԱԳ նախարարը դեսպանին մաղթել է հաջողություն իր առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Հայաստանի և Ռումինիայի բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության խորացման և ընդլայնման ներուժին, ինչպես նաև Եվրոպական միության հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր։

--00—ՅՄ