Ուկրաինայի ԶՈՒ-ն հետ է մղել ռուսական գրոհները վեց ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

ռը

Վերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել 56 ռազմական բախում, հաղորդում է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը՝ նշելով՝ ուկրաինացի զինվորականները հետ են մղել ռուսական գրոհները վեց ուղղություններով։

Ըստ շտաբի՝ հարձակումները տեղի են ունեցել, մասնավորապես, Կուպյանսկի, Բախմուտի, Ավդեևկայի, Մարինսկու, Զապորոժիեի և Խերսոնի ուղղություններով։

--00—ԼՀ