Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

չար

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հոսպիտալացվել է պլանային պրոցեդուրաների համար՝ շագանակագեղձի հիվանդության բուժման շրջանակներում:

Այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի կողմից տարածած տեղեկատվության մեջ։

Նշվում է, որ թագավորն այսօր առավոտյան ընդունվել է Լոնդոնի հիվանդանոց՝ պլանային բուժման համար։

--00—ԼՀ