ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 40 հազար 100, հոսպիտալացվել՝ ավելի քան 3000 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 40 հազար 100 մարդ,  հոսպիտալացվել է վիրուսով վարակված 3 հազար 353 քաղաքացի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուսաստանի՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից լրագրողներին հայտնել են, որ մեկ օրում ապաքինվել է 40 հազար 100 մարդ. 6.4 տոկոսով ավելի նախորդ օրվա՝ ապրիլի 8-ի համեմատ:

Իսկ մեկ օրում հոսպիտալացվածների թիվը կազմել է  3 հազար 353, ինչը 7.6 տոկոսով պակաս է  նախորդ օրվա համեմատ:

--00--ԱՀ