12-ամյա 16 աշակերտներ ու դպրոցի 7 աշխատակիցներ թունավորում ախտորոշմամբ հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 25-ին, հերթական թունավորման դեպքն է տեղի ունեցել հանրապետությունում: Ժամը 16:00-ին Գյումրու «Ինֆեկցիոն հիվանդանոցից» ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ  է ստացվել, որ  «սննդային թունավորում«»  նախնական ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով քաղաքացիներ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց  է մեկնել ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ  տեղափոխվածներն են՝ Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչներ, 35-ամյա Ինգա Ղանդիլյանը, 36-ամյա Նելլի Ավագյանը, 35-ամյա Գայանե Գալստյանը, 31-ամյա Աննա Աբելյանը, 39-ամյա Աստղիկ Գալստյանը, վերջինս Այրումի միջնակարգ դպորցի ուսուցչուհի է, 63-ամյա  Ջուլիետա Սարուխանյանը, վերջինս Այրումի միջնակարգ դպորցի ուսուցչուհի է, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչ, 53-ամյա Արտակ Շահնազարյանը, ինչպես նաև Այրում քաղաքի «Հարություն Մայլիլյանի անվան միջնակարգ դպրոցի» աշակերտներ, 12-ամյա Աշոտ Դ.-ն, 12-ամյա Ժիրայր Խ.-ն, 12-ամյա Աննա Մ.-ն, 12-ամյա Վահե Ղ.-ն, 12-ամյա Նարեկ Բ.-ն,  12-ամյա  Հովհաննես Ս.-ն,  12-ամյա Ալեն Մ.-ն,  12-ամյա Արեն Ս.-ն, 12-ամյա Արգիշտի Մ.-ն, 12-ամյա Արսեն Գ.-ն, 12-ամյա Աշոտ Ն.-ն, 12-ամյա Էլենա Ս.-ն,  12-ամյա Արսեն Հ.-ն, 12-ամյա Էրիկ Գ.-ն, 12-ամյա Սմբատ Գ.-ն, 12-ամյա Էրիկ Կ.-ն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում Տավուշի մարզից էքսկուրսիայի են եկել Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի վարչական տարածքում գտնվող  «Ջարդի ձոր» հուշահամալիր, որտեղ էլ սնվել են ու ստացել են սննդային թունավորում:

Փաստի առթիվ   ոստիկանության  Ախուրյանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

--00--ԱՀ