Հայրենիքի համար ամենաթանկը տված հերոսներին պետք է առաջինն այցելենք․ Շիրակի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

423160341_689986846657507_1762272490544340816_n

Հունվարի 28-ին` ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի օրը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի և Գյումրու համայնքապետարանի պատասխանատուների, զինվորականների, ազատամարտիկների հետ այցելել է Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին, այնուհետև ծաղիկներ խոնարհել հերոսների շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել նրանց հիշատակին։

«Հայրենիքի համար ամենաթանկը տված հերոսներին պետք է առաջինն այցելենք, խոնարհվենք նրանց հիշատակի առջև, քանզի մեր պարտքն է նրանց հիշելն ու նրանց զոհաբերությունը գնահատելը, մենք պարտավոր ենք տքնաջան աշխատանքով շենացնել մեր երկիրը, որ արժանի լինենք նրանց զոհողությանն ու անձնազոհությանը։ Փառք մեր բանակին»,- նշել է Շիրակի մարզպետը։

--00—ՅՄ