«Փրկենք Նոտր Դամը»․ Փարիզի Աստվածամոր տաճարի համար դրամահավաք է սկսվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 15, 24News

նոտր-դամ

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար Ֆրանսիայի Մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը հանգանակություն է հավաքում: Հիմնադրամի կայքում «Փրկենք Նոտր Դամը» խորագրով բաժին է բացվել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Օգտատերերին առաջարկվում է 50-500 եվրո կամ ցանկացած այլ գումար նվիրաբերել:

«Նվիրաբերված բոլոր միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը»,- ասված է հանգանակության մասին հայտարարությունում: Նշենք, որ աշխարհահռչակ Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը բռնկվել է երկուշաբթի երեկոյան: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել:

Նախնական տեղեկություններով՝ կրակի բռնկման պատճառ կարող էին դառնալ տաճարի վերականգնման աշխատանքները: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տաճարին հարակից մետրոյի կայարանները չեն գործում: Միաժամանակ, Աստվածամոր տաճարի ներկայացուցիչ Անդրե Ֆինոն հայտնել է, որ առայժմ վաղ է գնահատել հրդեհի հասցրած վնասի չափը՝ հավելելով, որ տաճարի վերականգման համար տարիների աշխատանք կպահանջվի: 
 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս