Երևան համայնքը նախատեսում է անցկացնել 15 միջազգային մրցաշարեր՝ տարբեր սպորտաձևերում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Screenshot_1

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է․ «Անցնող հանգստյան օրերին հայ մարզիկները տպավորիչ ելույթներ ունեցան մի քանի մարզաձևերում՝ գրանցելով բարձր արդյունքներ:

Այս տարի Երևան համայնքը նախատեսում է անցկացնել 15 միջազգային մրցաշարեր՝ տարբեր սպորտաձևերում, և ես լիահույս եմ, որ մեր մարզիկները կգրանցեն հերթական բարձր արդյունքները:

Շնորհավորում եմ մարզաշխարհի մեր ներկայացուցիչներին՝ տպավորիչ հաղթանակների առթիվ»:

--00—ՅՄ