Իմ ներվերը բետոնից են, ինձ հունից չեք կարողանալու հանել, վերջ. Ավինյանը՝ ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Իմ ներվերը բետոնից են, ինձ հունից չեք կարողանալու հանել, վերջ, Երևանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նիստը անցնում է լարված մթնոլորտում։ Բանն այն է, որ նիստի մեկնարկին ավագանու ընդդիմադիր խմբակցությունները հանդես եկան առաջարկներով, դրանք չդրվեց քվեարկության, ինչը զայրացրեց նրանց։

Ավինյանը բարկացավ ու դիմելով ընդդիմադիրներին հորդորեց լռել և լսել․ «Ուզում եք սեղանին խփեք, ինչ ուզում եք՝ արեք, դա ձեր իրավունքն է, ուզում եք՝ բոյկոտեք, էդ գործում էլ եք լավ, բայց գիտեք՝ դրա հետևանքը ինչ է լինում։ Բայց ասեմ՝ անկարգապահ լինելու հետևանքն էլ կա մեր կանոնակարգով նախատեսված, ավագանու հարգելի անդամներ»,-ասաց նա։

Դիմելով ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանին Ավինյանն ասաց․ «Տիկին Աբգարյան, մի ստիպեք միկրոֆոններն անջատել ու զգուշացումներ բաժանել»,-ասաց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ