Փոփոխություններ են կատարվել սննդային հավելումների և բուրավետիչների ստանդարտների ցանկում․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

տ.

Մաքսային Միության 2023թ. օգոստոսի 29-ի N 84 որոշմամբ՝ «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների»  029/2012 տեխնիկական կանոնակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ անվտանգության պահանջների 5 բաժիններում և դրանց 29 հավելվածներում:  Դրանք ուժի մեջ են մտնում այսօրվանից՝ 2024թ. փետրվարի 27-ից:

➡️ Ըստ այդմ՝ ընդլայնվել է սննդային բուրավետիչների արտադրության համար նախատեսված նյութերի ցանկը, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանվել են հիմնական նյութի քանակը, կիրառման շրջանակը և սննդամթերքում թույլատրելի առավելագույն մակարդակը։

➡️ Ֆերմենտային պատրաստուկների ցանկն ընդլայնվել է՝ 56-ից դառնալով 331 (օգտագործվում են բանջարեղենի և մրգերի վերամշակման, կաթնամթերքի, մսի, ձկան, ալկոհոլային արտադրանքի, հացաբուլկեղենի, հացահատիկային ապրանքների, սուրճի, թեյի և մի շարք այլ ապրանքների արտադրության ժամանակ)։

➡️ Թույլատրելի սննդային հավելումների ցանկը 362-ից կրճատվել է 349:

✅ Փաստաթուղթն ընդունվել է՝ հաշվի առնելով միջազգային և եվրոպական օրենսդրության, այդ թվում՝ Codex Alimentarius-ի փոփոխությունները, ինչպես նաև Միության առևտրային գործընկեր երկրների կարգավորող պահանջները։

✅ Այս փոփոխությունները հնարավորություն են տալու նոր տեխնոլոգիաներ կիրառել սննդամթերքի արտադրության ժամանակ, ինչպես առավել հեշտացնելու են նույնականացման ընթացակարգերը։

 

✅ Փոփոխությունների համար նախատեսվել է 36 ամիս անցումային շրջան, որի ընթացքում կհամապատասխանեցվեն մինչև այդ տրված գնահատման փաստաթղթերը։

📌 Նորահայտ սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ նյութերի պետական գրանցման վկայականները, որոնք տրվել կամ ընդունվել են մինչև որոշման ընդունումը, վավեր են անժամկետ։

 --00—ԼՀ