Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Նելլի Բաղդասարյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

f

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է Շենգավիթի նստավայրի դատավոր Նելլի Բաղդասարյանին:

Այդ մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ դատական նիստը նշանակվել է այսօր, ժամը 23:00-ին:

Հիշեցնենք՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ավելի վաղ մանրամասներ հայտնելով, նշել էր, որ Սաղաթելյանն ու Սամսոնյանը մեղադրվում են «Իմնեմնիմի 83»-ում, մասնավորապես՝ 11-58-րդ րոպեներին հնչեցրած խոսքի համար։ 

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։

--00—ՍՊ