Ովքեր իրենց համարում են Հիսուս Քրիստոս` բուժվում են, միայն մեր երկրում է, որ դա ասողը ղեկավարում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Ովքեր իրենց համարում են Հիսուս Քրիստոս` բուժվում են, միայն մեր երկրում է, որ դա ասողը ղեկավարում է։ Այս մասին այսօր Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

 

Զոհրաբյանը Տերունական աղոթքով սկսեց պատասխանել հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի հանգամանքի վերաբերյալ, որ Նիկոլ Փաշինյանն իրեն համեմատում է Հիսուս Քրիստոսի հետ․ «Աղոթքը պատասխանն է Փաշինյանի այն բարբաջանքի, որ վերջինս իրեն համեմատում է Հիսուս Քրիիստոսի հետ, իսկ «ՔՊ» հանցավոր կուտոկը համեմատում է Քրիստոսի շարժման հետ։»։

Նաիրա Զոհրաբյանը նշեց նաև, որ «սրբապղծությունն էլ պետք է չափ ու սահման ունենա․ տեռորը համեմատել Քրիստոսի փրկչական և հոգևոր առաքելության հետ»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ