ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
«BBC News» գործակալությունը, հղում անելով Բուքինգհեմյան պալատին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 3-5-ը եռօրյա պետական այց կկատարի Միացյալ Թագավորություն: ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը կհյուրընկալվեն Էլիզաբեթ Երկրորդ թագուհուն և կայցելեն Պորտսմութում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Նորմանդական դեսանտային գործողությունների (1944, հունիսի 6) 75-ամյակին:
Դոնալդ Թրամփը և Էլիզաբեթ թագուհու վերջին հանդիպումը եղել է 2018-ի հուլիսին։