Էրդողանը հայտարարել է, թե Իսրայելը դաժանության մեջ գերազանցել է Հիտլերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ֆֆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը, Գազայում սպանելով մոտ 14 հազար անմեղ երեխաների, հանցագործությունների և դաժանության մեջ գերազանցել է Հիտլերին․

«Իսրայելը, Արևմուտքի անվերապահ աջակցությամբ, զանգվածային սպանություններ է իրականացնում ինչպես Գազայում, այնպես էլ արևմտյան ափին, ինչը մարդկության պատմության ամենախայտառակ իրադարձություններից մեկն է»,- ասել է նա։ 

ՀԱՄԱՍ-ի պաղեստինյան դիմադրության պայքարը համեմատելով ավելի քան մեկ դար առաջ Թուրքիայի պատերազմի հետ՝ Էրդողանն ասել է. «Մենք լավ գիտենք, որ անկախության հասնելու համար պետք է գին վճարել»:

--00—ՍՊ