Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Հայաստանը երբեք էլ Արևմուտքից հեռու չի եղել, որ հիմա մոտենա։ 2018-ի հեղափոխությունից առաջ ՀՀ-ն ու ԵՄ-ն ստորագրել են Համապարփակ գործընկերության պայմանագիրը։ Եթե մի պահ ընթացիկ լրատվական հեղեղներից դուրս գանք, ոչ մի անկանխատեսելի բան Արևմուտքի հետ հարաբերություններում տեղի չի ունենում։ Այս մասին բրիտանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անվանելով Արևմուտքի հետ հարաբերությունները ռազմավարություն։



«Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է»,- ասել է նա։

 

Ավելին՝ տեսանյութում։ 

--00—ՍՊ