ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ. ՀՀ-ն ԼՂ-ի համար պատերազմ չի սկսելու. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար, մենք մեր սահմաններից դուրս հավակնություն չունենք: Այդ մասին բրիտանական ԶԼՄ-ներին ասել է Փաշինյանը՝ ընդգծելով 29 743 հազար ք․կմ տարածքը։

Փաշինյանը նաև իրատեսական չի համարել արցախցիների վերադարձը հայրենիք․ «Ստեղծված իրավիճակում Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձն իրատեսական չեմ համարում, քանի որ եթե դա իրատեսական լիներ, ԼՂ հայերի տեղահանում չէր լինի»,- ասել է նա։ 

--00—ՍՊ