Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1135532

Նաիրյան ուսանողական միությունը Բրյուսելում կազմակերպել էր մոմավառություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որին նախորդեց ոգեկոչման արարողություն հայկական Սուրբ Մարիամ-Մագդաղենացի եկեղեցում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխացմամբ՝ ոգեկոչման եւ մոմավառության արարողություններին ներկա էին Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը, Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը, բելգիացի եւ հայ քաղաքական ու հասարակական գործիչներ։

Արտգործնախարար Հաջա Լահբիբն իր ելույթում նշեց, որ մարդկային պատմությունը նշանավորվել է ողբերգական էջերով, որոնցից մեկն էլ Հայոց ցեղասպանությունն է։ Նրա խոսքով՝ մինչ այդ օրերին Եվրոպան հազիվ փորձում էր ոտքի կանգնել աշխարհամարտից հետո, 1․5 միլիոն հայեր դատապարտվեցին ցեղասպանության, բռնագաղթի եւ սովի։ Արտգործնախարարը կարեւորեց Հայաստանի եւ հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները։ Նախարարն ուրախությամբ հիշեց եւ մեծ պատիվ համարեց անցյալ տարի Հայաստան կատարած այցը, Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը։ Նախարարը  հիշեց նաեւ Լեռնային Ղարաբաղում պայթունից տուժած արցախցիներին, որոնք իր ջանքերով բուժում ստացան Բելգիայում։

Դեսպան Տիգրան Բալայանի խոսքով՝ Բրյուսելում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունը վկայում է Բելգիայի Թագավորության՝ համամարդկային արժեքներին նվիրվածության մասին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ