Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 17, 24News

արմեն սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին երկրի Ազգային տոնի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը Գուդնի Յոհաննեսոնին մաղթել է քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց։