ՌԴ տարածք վրացական ավիաընկերությունների չվերթները կդադարեցվեն հուլիսի 8-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 22, 24News

.

Հուլիսի 8-ից կդադարեցվեն վրացական ավիաընկերությունների թռիչքները Ռուսաստանի Դաշնության տարածք: Այս մասին ռուսաստանյան ավիացիոն իշխանությունները տեղեկացրել են վրաց գործընկերներին:

Թռիչքների դադարեցման պատճառն ավիացիոն անվտանգության արտակարգ մակարդակի ապահովման անհրաժեշտությունն է, ինչպես նաև ՌԴ Օդային տեղաշարժի կազմակերպման պետական գործակալության հանդեպ ավիացիոն գործունեության համար կուտակված պարտքի առկայությունը:

Ներկայումս վրացական կողմի պարտքի ընդհանուր չափը կազմում է 792 543,19 դոլար և 592 251,95 ռուբլի (չհաշված տուգանքները): Վրացական կողմը պարտքն ընդունել է դեռևս 2008 թվականին, սակայն մինչ օրս չի մարել այն: