ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Հունիսի 23-ին՝ ժամը 16:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ 9-րդ փողոցի տներից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Այդ մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի պաշտոնական կայքէջից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 16:50-ին: Նշվում է, որ հրդեհի հետևանքով այրվել է ննջասենյակի (12 քմ) գույքը, իսկ պատուհանը՝ ջերմահարվել: