Ակնալիճ գյուղի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 18, 24News

.

Հուլիսի 18-ին, ժամը 15:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Հոկտեմբերյան 8-րդ փողոցի երկհարկանի շենքերից մեկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հոկտեմբերյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:15-ին, մարվել՝ 16:18-ին:

Այրվել են հյուրասենյակի փայտյա հատակը՝ մոտ 10 քմ և մեկ բազմոց: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Տեսանյութեր

Live

Լրահոս