Ծաղկալանջ գյուղի ջրատար ակոսի մեջ 10 շաբաթական անկենսունակ պտղի դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

դի

Հուլիսի 24-ին Արմավիրի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ծաղկալանջ գյուղի բնակիչ Ս. Մ․-ից  ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասի ջրատար ակոսի մեջ անկենսունակ պտղի դի կա։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները պարզել են, որ նշված վայրում հայտնաբերվել է մոտ 10 շաբաթական 12-13 սմ երկարությամբ անկենսունակ պտղի դի։

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։