Եղել են կոնֆլիկտներ ՀՀ-ի և Արցախի էլիտաների միջև, բայց ՀՀ-Արցախ կոնֆլիկտ չի եղել.Ավետիսյան

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 31, 24News

«Կային որոշակի անհամաձայնություններ Հայաստանի նոր իշխանության և Արցախի հին էլիտայի միջև»,-24TV-ի եթերում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը:

Նա հիշեցրել է, որ տարբեր տարիների եղել են կոնֆլիկտներ Հայաստանի և Արցախի էլիտաների միջև, բայց Հայաստան-Արցախ կոնֆլիկտ երբեք չի եղել:

Պատգամավորը նշել է, որ Հայաստանի իշխանությունն է ապահովում Արցախի անվտանգությունը, և, այս հանգամանքից ելնելով, կողմերի միջև սուբորդինացիան պետք է հստակ լինի։

«Իսկ ովքեր փորձում են Հայաստանի և Արցախի միջև սեպ խրել, կմնան երկու ապառաժների արանքում և կջախջախվեն»,-ասել է պատգամավորը:

Սոս Ավետիսյանը նաև անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիային:

Մանրամասները՝ տեսանյութում։