ՍՊԸ-ից գողությունը կատարել էին բանվորը և վարորդը․ գողոնի մի մասը վերադարձվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

բակո

Օգոստոսի 17-ին, ժամը 18.50-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնել էր, որ Ներքին Շենգավիթում գտնվող մի ՍՊԸ-ից կատարվել է գողություն:
Շենգավիթի բաժնից մեկնած օպերատիվ խմբին ՍՊԸ տնօրենը հաղորդում է տվել, որ վերջին 3-4 ամիսներին պահեստից գողացել են մթերքներ և տնտեսական ապրանքներ:

Բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով օգոստոսի 17-ին բերման են ենթարկել Ներքին Շենգավիթի երկու բնակչի՝ նույն ՍՊԸ 17-ամյա բանվորին և 47-ամյա վարորդին: Նրանք ներկայացրել են գողոնի մի մասը:

Ձեռնարկվում են միջոցառումներ մնացած գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news