Բախվել են Mercedes-ն ու Opel-ը, վերջինն էլ բախվել է ծառին. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Հասարակություն

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։05-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանում՝ Չեխով և Հովսեփյան փողոցների խաչմերուկում, բախվել են Mercedes E320 մակնիշի 43 NN 303 համարանիշի և Opel մակնիշի 35 TD 931 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news