Մարությանի խոսնակը հորդորում է «Սանիթեքի» տնօրինությունից ճշտել աշխատավարձ չտալու պատճառը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

սանիթեք

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով քաղաքապետարանի դիմաց «ՍանիՏեքի» աշխատակիցների կազմակերպած բողոքի ակցիային և հրապարակել ընկերությանը փոխանցած գումարի չափը։ Գրառումը՝ ստորև․

««Սանիթեք» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր քաղաքապետարանի դիմաց բողոքում էին, որ օգոստոսի աշխատավարձը չեն ստանում, որովհետեւ «քաղաքապետարանը «Սանիթեքին» փող չի փոխանցել»:

Հայտնում եմ, որ օգոստոս ամսին քաղաքապետարանը «Սանիթեքին» է փոխանցել 165 միլիոն 340 հազար դրամ: Առաջարկում եմ Սանիթեքի հարգարժան աշխատակիցներին եւ ԶԼՄ-ներին՝ այդ ընկերության տնօրինությունից ճշտել աշխատավարձ չտալու իրական պատճառները»,-գրել է խոսնակը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news