Պատգամավորներն առաջարկում են վերանայել կուսակցությունների ֆինանսավորումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել «Կուսակցություններ մասին» ՀՀ օրենքում, վերանայելով կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված հարցերը։ Այս մասին սեպտեմբերի 18-ին հրավիրված քննարկման ընթացքում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը:

«Առանցքային հարցերից մեկն այն է, որ, օրինակ` Հայաստանում կուսակցությունների հանրային ֆինանսավորումը ներմուծվել է 2002թ. «Կուսակցությունների մասին օրենք»-ով: Վերին 10 տարվա ընթացքում կուսակցություններին հատկացվել է մոտ 900 մլն դրամ: Դրա առյուծի բաժինը, մոտ 70-80%-ը գնացել է իշխող կուսակցություններին: Հանրային ֆինանսավորման նպատակներից մեկը կուսակցական համակարգի կայունացումն է, և բիզնեսի ազդեցությունից նվազեցնելը, բայց այս կարգավորման պարագայում դա այդքան էլ չի աշխատել, որովհետև այն կուսակցությունները, որոնք հանրային ֆինանսավորում են ստացել, այսօր խորհրդարանից դուրս են»,- ասաց Դանիելյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենք առաջարկում են բարձրացնել կուսակցությունների ֆինանսավորումը:

«Մենք տարիներ շարունակ ունեցել ենք օլիգարխների շուրջ ձևավորված կուսակցություններ, որոնք ոչ թե հասարակության նվիրատվությունների շնորհիվ են գոյատևում, այլ հակառակը` հասարակության անդամների համար դարձել են գործատու: Այս մոդելը չի կարող լինել ժողովրդավարական, և չի կարող այդ կուսակցությունը ծառայել այն քաղաքացուն, որին փող է տալիս: Մոդելի կտրուկ փոփոխություն է պետք»,- ասաց Գորգիսյանը:

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի շուրջ օրենսդրական փոփոխությունների գործընթացի շրջանակում անցկացված «Կուսակցությունների ֆինանսավորում» թեմայով հանրային քննարկմանը ներկա էին ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերն ու շահագրգիռ կողմերը: