Կադրային այս փոփոխությունների փուլից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած․ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

 

«Նորմալ իրավիճակ է, երբ որ գործատուն, իր աշխատակցի աշխատանքից գոհ չի լինում, եւ որոշում են բաժանվել։ Այսինքն, որոշվում է, որ պետք  չաշխատի այդ պաշտոնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Հարցին՝  իրենից գո՞հ է իր գործատուն, Արշակյանը պատասխանեց՝ «հուսամ»։

Հարցին, իսկ ինչպես կբացատրի Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելն ու խորհրդական նշանակելը, եթե գոհ չէ նրա աշխատանքից Արշակյանն ասաց. «Ընդհանրապես, աշխատանքի տարբեր ուղղություններ, եւ տարբեր պատասխանատվություններ, եւ այդ առումով չէի ուզենա մեկնաբանել Դրանք տարբեր աշխատանքներ են, մի մարդը մի տեղում լավ է աշխատում, մյուս տեղում այդքան էլ լավ չի աշխատում, մեզանից յուրաքանչյուրն այդպիսի հատկություններ ունի։ Որեւէ մեկին կարելի է մի տեղ նշանակել եւ նա արդյունավետ աշխատի, իսկ մեկ այլ տեղ այդքան էլ արդյունավետ չաշխատի»։

Արշակյանը հրաժարվեց մեկնաբանել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը՝ ասելով, որ մեկնաբանության համար ավելի լավ է դիմեն հենց Վանեցյանին։