ՊԵԿ նախագահին շնորհվել է ՀՀ հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին շնորհվել է ՀՀ հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հարկային ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Սանասարի Անանյանին շնորհել Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասված է հրամանագրում: