Daewoo-ն դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել ծառերի մեջ. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Հասարակություն

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում, Daewoo մակնիշի 35 DV 615 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Ալավերդի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ծառերի մեջ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Շտապ օգնության բժիշկները քաղաքացիների օգնությամբ մեքենայի վարորդին եւ ուղեւորին դուրս են բերել ավտոմեքենայից, տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն եւ տեղափոխել հիվանդանոց: