Անասնաֆերմայի նախկին աշխատակիցը երկաթյա խողովակներ է գողացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

խողովակ

Նոյեմբերի 6-ին` ժամը 13:40-ին, Նորամարգ գյուղի 70-ամյա բնակիչը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իր անասնաֆերմայի նախկին աշխատակիցը՝ Մասիսի 59-ամյա բնակիչը, օգտվելով Մասիսի Երևանյան փողոցի թիվ 101 հասցեի շինության պատի քանդված լինելու հանգամանքից՝ գողացել է երկաթյա խողովակներ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն այլ արդյունք տվին. բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 13-ին բաժին ներկայացավ Երևանի Մանթաշյան փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ ու տվեց խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: