Ալեքսի հացադուլի առաջին օրը մեկնել եմ Քարվաճառ․ ԱՀ ԱԳ նախարարը՝ Քանանյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն իր ֆեսբուքյան էջում գրել է

«Խորապես մտահոգված եմ իմ լավ ընկեր, 2007-ի նախագահական ընտրությունների ժամանակ մեր քաղաքական թիմի անդամ Ալեքսանդր Քանանեանի առողջությամբ, մշտապես կապի մեջ եմ նրա հետ և ինձնից կախվածն անում եմ իրավիճակից ամենաարդյունավետ ելքը գտնելու համար։ Հենց այդ նպատակով էլ Ալեքսի հացադուլի առաջին օրվա երեկոյան մեկնել եմ Քարվաճառ և մինչև ուշ գիշեր նրա հետ քննարկել թե՛ առողջական վիճակի հետ կապված հարցեր և թե իրավիճակի հանգուցալուծման ուղիներ։

Ուրախ եմ արդեն իսկ սկսված բանակցությունների համար և հուսով եմ, որ դրանք հաջող ավարտ կունենան։

Կուզեի նշել նաև, որ Քանանյանը տեղեկացված է առաջիկա ընտրություներից հետո նոր կառավարության համար բնապահպանական հարցերի առաջնահերթության և ՀԷԿ-երի ու բնական պաշարների օգտագործման հանրային վերահսկողության արդյունավետ մեխանիզմների արմատավորման մասին»։